Рубрика: Հաշվետվություն

Հուլիս հաշվետվություն

Ամառ, շոգ, ջուր, մրգեր, մաքուր օդ, էլ    ի՞նչ  է պետք  առողջ մեծանալու համար։ Կրթահամալիրը տալիս է այդ հնարավորությունը մեր սաներին։ Հուլիս ամիսն էլ անցավ  հետաքրքիր և բուռն։  Ճի՜շտ է , այս տարվա հուլիսը տարբերվող էր նախորդ հուլիսից, սակայն չխանգարեց աշխատել և իրականացնել հետաքրքիր նախագծեր։

06.07 — 10.07 լուսաբանում

13.07 — 17.07 լուսաբանում

20.07 — 24.07  լուսաբանում

27.07 — 31.07 լուսաբանում

Մասնակցել եմ նաև առողջագիտության սեմինարին, որը շատ հետաքրքիր էր և օգտակար։

 

 

 

Рубрика: Մարզական օր

Ջրային սպորտլանդիա

Հուլիսյան արևոտ օրերը  շարունակում են տաքացնել մեզ։ Այսօր օրը սպորտային էր։ Լողավազանում  իրականացրեցինք ջրային սպորտլանդիա։ Սաները ջրի մեջ  մարզվեցին, ցատկոտեցին, անցան օղակների միջով  և  ի՜հարկե,  վելեյբոլ խաղացին։

Рубрика: Ամառային պարտեզ, Ինքնուրույն սաներ

Ինքնուրույնիկներ

Մեր սաները շատ ինքնուրույն են։ Առավոտը սկսեցին զգեստափոխվելով։ Հանգնելով մեր լողազգեստները ՝ անցանք գործի։ Նախ իջեցրեցինք մեր խմբասենյակի աթոռները, կարգի բերեցինք խումբը, պատրաստվեցինք նախաճաշին։ Մեր  գեղեցկուհիները սպասքադրեցին  սեղանները։ Իսկ օրվա վերջում օգնեցին  ծածկել մեր լողավազանը։

 

Рубрика: Մարզական օր, Ամառային պարտեզ, Բակային խաղեր

Լողափնյա խաղ

 

20200728_104333Առավոտը սկսեցինք  հետաքրքիր  խաղ -վարժանքով։ Սաների գլխին  հագցրեցինք զուգագուլպաներ, որոնց մեջ նախապես  թաքցրել էինք գնդակներ, շարեցինք մեկանգամյա օգտագործվող բաժակներ և անցանք գործի։ Խաղը զարգացնում է ուշադրությունը, մկանային համակարգը։ Հետաքրքիր էր, ոգևորիչ։

Рубрика: Без рубрики

Սեմինար պարապունքներին մասնակցել եմ

Հունիսի 30- ից օգոստոսի 1-ը մասնակցել եմ լողի 1 սեմինարի, առողջագիտության 5 սեմինարի, Վարդավառի  ծեսին։

Երաժշտաթատերական  սեմինարին չեմ մասնակցել, քանի որ բացակայել  եմ քաղաքից։

Ձիավարության և մարզական սեմինարները կազմակերպվել են  ժամը 9.00֊ին, իսկ ես այդ ընթացքում  եղել եմ  աշխատանքի մեջ և աշխատել եմ մենակ։

Рубрика: Ամսվա նախագիծ

Աշխատանքային շաբաթվա նախագիծ 27.07-31.07.2020

ՀՀ պարետի որոշումը, աշխատակարգը և անվտանգության կանոնները նախակրթարանում

Ամառային պարտեզ

  • Ջերմաչափման մատյան
  • 8:45-9:30 —Առավոտյան ծես Ընդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30—Նախաճաշ
  • 10:30-11:30-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո  պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 11:40-12:15`
  • Բնագիտական գործունեություն
  • Տեխնոլոգիա
  • Այլընտրանքային նկարչություն
  • 12:30-13:00—Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Օրվա  4 հերթապահները   նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 16:00-15:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհում:

Читать далее «Աշխատանքային շաբաթվա նախագիծ 27.07-31.07.2020»

Рубрика: Հաշվետվություն

Շաբաթվա ամփոփում 20.07-24.07.2020

Շաբաթվա նախագիծ

Շաբաթվա գործունեության ամփոփում  ըստ օրերի

Երկուշաբթի- Վարդավառի ծես

Երեքշաբթի- Ցեխաթերապիա

Չորեքշաբթի-Ձմերուկախաղ

Հինգշաբթի-Ջրային հրաձգարան

Ձմերուկի ուսումնասիրություն

Ուրբաթ-Ձմերուկե պաղպաղակներ

Շրջակա միջավայրի խնամք

Рубрика: Ամառային պարտեզ

Ձմերուկե պաղպաղակներ

20200724_112055Շոգին դիմանալու համար  այսօր ոշոշեցինք պատրաստել ձմերուկե պաղպաղակներ։ Նախ կտրատեցինք ձմերուկները եռանկյունաձև ,հոտո ամրացրեցինք փայտիկները ։ Եվ ահա պատրաստ է, մնում էր  հավեսով ուտել։