Рубрика: Դաստիարակի օրագիր

Դավիթի սրամտությունը

 

IMG-f0865a4fb5d80aacb319619d921e74a6-VIMG-ca6d8657f1b2fcd11eba3c2337b8693b-V

-Մամ ,մամ, պետք է լողանամ:

-Ւնչու՞, Դավիթ ջան։
— Որ առողջ լինեմ։
— Բայց դու առողջ ես։
-Չէ’, պետք է լողանամ, որ  կորոնավիրուսը  չնստի վրես:
-Լավ, Դավիթ ջան, գնա լոգարան, ես հիմա  կգամ  քեզ կլողացնեմ։
— Մամ, չէ’, թող Լիան ու Գագուլն ինձ լողացնեն։
—  Ւնչու՞։
-Որ իրենք էլ առողջ լինեն:
-Բա՞ ես, Դավիթ։
— Չէ’, մամ, դու  հետո կլողանաս: Մենք եք կարևորը, որովհետև մենք փոքր ենք:

Рубрика: Դաստիարակի օրագիր

Հովհաննեսը տեղեկացնում է

IMG_20200224_111954

Հովհաննեսի մայրիկը առավոյան զանգահարում է և տեղեկացնում, որ Հովհաննեսը հիվանդ է, պարտեզ չի գալու։ Ես առողջություն եմ մաղթում։ Այդ պահին Հովհաննեսը հեռախոսը խլում է մայրիկի ձեռքից և անձամբ տեղեկացնում․

-Ընկե՛ր Նեեե, ես հազում եմ, պարտեզ չեմ գալու։

Рубрика: Դաստիարակի օրագիր

Մելքոն և Տաթևը

IMG_20200224_111920

Մելքոնն ու Տաթևը լավ ընկերներ են։

-Տաթև՛, ջուր ուզու՞մ ես,-հարցնում է Մոլքոնը։

-Հա՛, Մելքոն,- պատասխանում է Տաթևը։

Մելքոնը նստած տեղից վեր է կենում՝ ջուր բերելու, Տիգրանն էլ է վազում ծորակի մոտ։

Մելքոնը ջղայնացած ասում է․

Ես եմ Տաթևի կողքով քայլում, էն կողմ գնա, ես եմ ջուր տալու։

Քնի ժամին, երբ որ Մելքոնը ավելի շուտ է քնով անցնում, Տաթևը մոտենում է Մելքոնին և ասում․

-Մելքոննն՜, քնա՞ծ ես։

 

 

 

Рубрика: Դաստիարակի օրագիր

Դավիթն ու Անգելինան

Մեր խմբի կազմավորման սկզբնական օրերից աչքի են ընկնում  Դավիթն  ու Անգելինան:Նրանք միշտ միասին են,համերաշխ խաղում են:Երբ խմբում  ինչ-որ մեկը  Անգելինային  նեղացնում է,Դավիթը միշտ պաշտպանում է նրան:Խմբում երկու Անգելինա ունենք’ մեծ և փոքր: Մի անգամ փոքրիկ Անգելը դիպել էր մեծ Անգելի աչուկին և նա  նեղացել էր: Դավիթը այստեղ էլ է հայտնվում և ասում փոքրիկ Անգելին.

-Գնա և ներողություն  խնդրիր:

Իսկ մեծ Անգելին էլ ասում է .

-Ասա ներում եմ:

Հետո էլ բռնում է նրանց ճկույթները,մոտեցնում իրար և ասում.

-Կրկնեք,բարիշենք,բարիշենք,հազար տարի չկռվենք:

Рубрика: Դաստիարակի օրագիր

Մեր նոր սեբաստացի Վահեն

Վահեն մեր նոր սեբաստացին է։Վահեն հենց առաջին օրվանից գրավել է բոլորի ուշադրությունը իր մարդամոտ բնավորությամբ, ընկերասիրությամբ և բարիությամբ։Հենց սկզբից ընկերանալով Դավիթի հետ՝ սկսեց բոլորին Դավիթ ասել։ Եթե խմբում լինում է հարցադրում, օրինակ ու՞մ  խաղալիքն է  կամ  ու՞մ   կոշիկն է , Վահեն ասում է․

-Դավիթինն է․ Դավիթինը։

Рубрика: Դաստիարակի օրագիր

Ձուկն ու Օվկիանոսը

Կար-չկար մի ձուկ կար, հասարակ մի ձուկ: Օվկիանոսի մասին խանդավառ պատմություններ լսելով՝ մի անգամ նա որոշեց, որ պետք է հայտնվի այնտեղ, ինչ գնով էլ ուզում է լինի:

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում, որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային: Այդ ձկներից մեկն ասաց, որ Օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց, որ Օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի: Երրորդն ավելացրեց.

-Միակ միջոցը անընդհատ կրկնելն է՝ «Ռամ-ռամ-ռամ»: Միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը:

Հոգնելով տարբեր ուսմունքներից՝ ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու: Եվ այնտեղ նա հանդիպեց մի ծեր, ոչ մի բանով աչքի չընկնող ձկան: Նա ասաց ձուկ-պրպտողին.

-Հիմարիկ, Օվկիանոսը, որը դու փնտրում ես, քո շուրջ է: Դու էլ ես Օվկիանոսի մի մաս, չնայած որ չես նկատում դա: Այն քո մեջ է, քո շուրջ, և դու՝ նրա սիրելի մասնիկն ես:

Վերլուծություն

Իմ կարծիքով մարդ երբեմն չի հասկանում, թե իր շուրջն ինչ է կատարվում և լսում է ուրիշների կարծիքը։ Մարդ պետք է նախ նայի իր շուրջը և առաջ գնա, այլ ոչ թե լսի ուրիշներին և չտեսնի ճիշտ ճանապարհը։

Рубрика: Դաստիարակի օրագիր

Արսեն

IMG_20181214_132237

Արսենը մեր խմբի ամենափոքրիկն է, սակայն ամենաակտիվն ու ճարպիկը։Ամենահեշտն ու արագը Արսենն է հարմարվել պարտեզին։ Քնել է պարտեզում հենց առաջին օրվանից։Ես հետևում եմ Արսենին  եւ տեսնում,թե ինչպես է նա օր օրի նոր հմտություններ ձեռք բերում։

Рубрика: Դաստիարակի օրագիր

Վահեն

Ուզում եմ ներկայացնել մեր խմբի Վահեին , ով երեք տարեկան է: Շատ ընկերասեր տղա է, սիրում է բոլորին համբուրել: Սկզբում կարծում էի, որ Վահեն դեռ լիարժեք ձևավորված խոսք չունի, սակայն շուտով բացահայտեցի, որ ոչ միայն խոսում է , այլ այնպիսի մտքեր է արտահայտում, որ դժվար թե մյուս երեխաների մտքով դա անցներ: Օրինակ մի օր սաները պառկել էին քնելու և մենք խոսում էին նրանց հետ , թե քնեք, որ մեծանաք, ուժեղանաք, չարություն չանեք, Վահեն նստեց անկողնու մեջ և շատ լուրջ ասաց,- ,,Ընկեր Նելլի’, էսօր, որ մաման գա, կասես, որ ես շաաաաատ չար եմ,,:
— Ինչու Վահե ջան?
-Որ էլ պարտեզ չբերի: