Рубрика: Հաշվետվություն

Հեռավար-առցանց ուսուցման .Շաբաթվա ամփոփում.16.03-20.03.2020

Համաճարակի պատճառով մարտի 16-20-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանի 2-5 տարեկանները կրկին աշխատում են հեռավար։ Արդեն թե՛ ես, թե՛ ծնողները  փորձ ունեինք։ Այս անգամ ավելի հեշտ ստացվեց։ Առցանց շաբաթվա նախագիծը  նախապես գրել և  ավելի մանրամասն  ներկայացրել եմ ծնողներին։ Հարցերի դեպքում ծնողները զանգահարում կամ գրում են։ Ուղարկել եմ նաև օրինակներ ,տեսաֆիլմեր: Հեռավար- առցանց ուսուցման նախագիծը նպատակ ունի չընդհատել ուսումնական գործունեությունը, պահել ծնող-սան-դաստիարակ-պարտեզ կապը, նպաստել երեխայի ինքնակրթությանը։ Առցանց ուսուցման խնդիրն է երեխայի առօրյան ավելի հետաքրքիր դարձնել  ընտանեկան միջավայրում, նպաստել երեխայի զարգացմանը։ Արձագանքները տարբեր են։ Կան ծնողներ, որոնք պատրաստակամ ու սիրով կատարում են առաջադրանքները։ Որոշ ծնողների, զբաղվածության պատճառով դժվարանում են ժամանակին երեխայի հետ կատարել առաջադրանքները:

Հեռավար-առցանց ուսուցում ըստ օրերի

Օր առաջին. Նկարչություն

Սաները փորձում են նկարել  և գունավոր թղթերով պատրաստել իրենց ընտանիքի անդամներին:Դա իրենց մոտ որոշ  չափով ստացվեց:

Օր երկրորդ .Ինքնաշեն խաղալիք

Սաները ծնողների օգնությամբ պատրաստում են զարգացնող, հետաքրքիր, գունավոր  ինքնաշեն խաղալիքներ  ու շատ ոգևորված խաղում իրենց  ընտանեկան ջերմ միջավայրում:

Օր երրորդ .Համեղ խոհանոց

Այս անգամ մեր սաները աշխատում են խոհանոցում, իրենց մայրիկների և տատիկների հետ:

Օր չորորդ .Ռոդարիական մարմնամարզություն

Մարմնամարզական  խաղերի շնորհիվ, սաները չեն հեռանում մանկապարտեզային միջավայրից  և մարզվում են մեր երգերի ներքո:

Օր հինգերորդ.Արտասանում և երգում են

Սաների չեն մոռանում մեր բանաստեղծությունները , երգում և նվագում են դաշնամուրի վրա:

Մայրիկի օրագիր .պատում, որտեղ  մայրիկը գրի է  առել, իր բալիկի  շաբաթվա զավեշտալի դեպքերը։

Автор:

"Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր 2-4 տարեկան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s